Արցախի ու Հայաստանի սահմաններին ադրբեջանական կողմը կուտակումներ է իրականացնում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Հրապարակված տեսանյութերից պարզ երևում է, որ և՛ հրետանային միջոցներ են, և՛ այլ ռազմատեխնիկա։ Հորդորում եմ հետևել ՊՆ-ի պաշտոնական տեղեկատվությանը։ Մենք որոշակի սրումների մասին տեղեկատվություն տրամադրում ենք։ Մեր տարածաշրջանում նոր ռազմական գործողություններ սկսվելու ռիսկը մշտապես առկա է, սակայն մենք պետք է որպես պետություն քայլեր ձեռնարկենք, որպեսզի բանը էսկալացիային և մեծ ռազմական գործողություններին չհասնի» ,- ասաց Սարգսյանը։
Փոխնախարարը նշեց, որ ՊՆ-ն իր իրավասության շրջանակներու քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու ուղղությամբ։