Հետևեք մեզ։

Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտնում է, թե «հայկական կողմը հրաժարվում է Բաքվին տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները»

12:07, 11 սեպտեմբեր 2023
Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտնում է, թե «հայկական կողմը հրաժարվում է Բաքվին տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները»


Բաքվից կրկին մեղադրում են Երևանին՝ ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները չտրամադրելու մեջ։


Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան հայտնել է, թե երեկ Ակնայի (խմբ․) շրջանում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել ականի պայթյունից։


«Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական բանակի զինծառայող Խայամ Էմինովը վիրավորվել է հայկական զինված խմբավորումների հետախուզա-դիվերսիոն խմբի կողմից Ակնայի (խմբ․) տարածքում ադրբեջանական ստորաբաժանումների վերահսկելի տարածքում տեղադրված ականի պայթյունի հետևանքով։

Ցավով ուզում եմ նշել, որ չնայած բազում դիմումներին, հայկական կողմը դեռ հրաժարվում է ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ հանձնել Ադրբեջանին»,- ասել է Ալիևան։