Հետևեք մեզ։

Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 13-ին

12:45, 11 սեպտեմբեր 2023
Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 13-ին

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 13-ին կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, հաղորդել է Bloomberg-ը։  Գործակալությունը, հղում անելով հարավկորեական հեռուստաընկերությանը, հայտնում է, որ «Կիմ Չեն Ընը հավանաբար արդեն  մեկնել է Ռուսաստան», և որ «հանդիպումը կարող է անցկացվել սեպտեմբերի 13-ին»։  Ավելի վաղ մի քանի աղբյուրներ «Ինտերֆաքս»-ին հայտնել էին, որ ԿԺԴՀ-ի առաջնորդին Հեռավոր Արևելքում սպասում են հենց առաջիկա մի քանի օրվա ընթացքում։  Այսպիսով, Հեռավոր Արևելքի դաշնային շրջանի բաղկացուցիչ միավորներից մեկի կառավարությունում աղբյուրի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը «մոտ ապագայում կարող է այցելել տարածաշրջան»։ Նա այցի ծրագրի մանրամասներ չի հայտնել։