Հետևեք մեզ։

Ուկրաինական հակամարտությունը կարող է տևել մինչև 2032 թվականը․ Գերմանիայի զինված ուժերի գեներալ

13:00, 11 սեպտեմբեր 2023
Ուկրաինական հակամարտությունը կարող է տևել մինչև 2032 թվականը․ Գերմանիայի զինված ուժերի գեներալ

Ուկրաինա է ժամանել Գերմանիայի զինված ուժերի բրիգադային գեներալ Քրիստիան Ֆրոյդինգը։

Այցի ընթացքում զինվորականը զրուցել է տեղի լրագրողների հետ և տվել սեփական կանխատեսումը, թե որքան կարող է տևել ռուս-ուկրաինական զինված հակամարտությունը։

Ֆրոյդինգն ընդգծել է, որ Գերմանիայի իշխանությունները «պատրաստ են երկարատև պատերազմի», նա ասել է, որ Ուկրաինական հակամարտությունը կարող է տևել մինչև 2032 թվականը։

«Ուկրաինային օգնությունն արդեն ֆինանսապես ապահովված է մինչև 2032 թվականը»,- ասել է գեներալը։