Հետևեք մեզ։

«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է, սա մեր հստակ դիրքորոշումն է»․ Իրանի ԱԳՆ խոսնակ

13:04, 11 սեպտեմբեր 2023
«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է, սա մեր հստակ դիրքորոշումն է»․ Իրանի ԱԳՆ խոսնակ

 

«Իրանի դիրքորոշումը հստակ է, կայուն և թափանցիկ։ Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան տարածքի վերաբերյալ ոչ մեկից թաքցված չէ»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով Արցախում նոր նախագահի ընտրությանը։

 

«Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մի մասն է, և այս շրջանի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը պետք է որոշվեն և ապահովվեն կոնկրետ շրջանակներում։ Սա մեր հստակ դիրքորոշումն է։ Մենք միշտ ընդգծում ենք երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հարգման և լարվածություն ստեղծող գործողություններից զերծ մնալու կարևորությունը»,- ասել է Քանանին և հավելել, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։