Հետևեք մեզ։

Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանել կործանման․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան

11:07, 11 սեպտեմբեր 2023
Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանել կործանման․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան

Իմ կարծիքով՝ պատճառն այն է, որ արդեն երկու-երեք անգամ մեր երկրի դեմ էսկալացիա է տեղի ունեցել, և մենք դիմել ենք՝ ո՛չ ՀԱՊԿ-ն է արձագանքել, ո՛չ էլ մեր դաշնակից պետությունը, արդեն իմաստ չկա իրենց զանգելու։ ՌԴ նախագահի հետ վերջին օրերին հեռախոսազրույց չունենալու հանգամանքն այսօր Ազգային ժողովում այսպես բացատրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը։

 

Դիտարկմանը, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասում էր, թե ՀԱՊԿ նիստին պայմանավորվածություն եղել է Հայաստանում ՀԱՊԿ ուժեր տեղակայելու մասին, բայց վերջին պահին հայկական կողմը չեղարկել է, ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Լավրովն ամեն ինչ էլ ասում է, բոլոր ժամանակներում Լավրովն ասել է, իր ասածը չենք վերցնում հիմք ընդունենք մեր երկրի համար, ինքն անընդհատ ուզում է մեր երկիրը տանել կործանման»։

 

Հարցին՝ ինչպե՞ս է ուզում, Մելքոնյանն ասաց, թե տեսե՞լ ենք, որ իր ծրագրերը հայանպաստ լինեն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ մեր փոխարեն է որոշել է, մեր փոխարեն մտածել է ու մեզ ասել՝ ո՞ւմ հետ բարեկամություն անենք, ո՞ւմ հետ չանենք։ «Մենք մեր հույսը պիտի դնենք մեր վրա, բայց նաև մենք պիտի փնտրենք բարեկամներ։ Մինչև հիմա մենք միշտ մեր հույսը դրել են Ռուսաստանի վրա։ Ռուսաստանը այնպիսի պայմաններ է ստեղծել, որ կա՛մ պիտի լինի Ռուսաստանը, կա՛մ Թուրքիան, մենք միշտ որոշել ենք, որ Ռուսաստանը ու նվիրվել ենք Ռուսաստանին մինչև վերջ։ Բայց մենք պետք է բարեկամություն անենք նաև ուրիշ երկրների հետ»,-ասաց Մելքոնյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները