Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտարարել է, որ հրաժարական է տվել կին խաղացողի շուրթերը համբուրելու հետևանքով առաջացած սկանդալի պատճառով։
«Ես ներկայացրել եմ իմ հրաժարականը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: ՖԻՖԱ-ի կողմից իմ լիազորությունների կասեցումից հետո, գումարած իմ դեմ հարուցված մյուս քրեական գործերը, ակնհայտ դարձավ, որ ես չեմ կարողանա վերադառնալ իմ պաշտոնին»,- Ռուբիալեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Օգոստոսի վերջին Ռուբիալեսը ՖԻՖԱ-ի որոշմամբ հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից՝ աշխարհի առաջնությունում ազգային ֆուտբոլիստի հետ համբուրվելու սկանդալի պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում Իսպանիայի հավաքականի ոսկե մեդալների հանձնման արարողության ժամանակ՝ Անգլիայի հավաքականի նկատմամբ եզրափակչում տարած հաղթանակից հետո։ Ռուբիալեսը համբուրել էր իսպանացի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Հերմոսոյին։