Հետևեք մեզ։

ԿԳՄՍ նախարարը արտառոց բան չի տեսնում 5-րդ դասարանի դասագրքում «Մաթեմյանների ծնողներն են Ադին և Բուդին, ունեն 3 երեխա՝ Գուդին, Դուբին և Եգին» տեքստում

12:45, 11 սեպտեմբեր 2023
ԿԳՄՍ նախարարը արտառոց բան չի տեսնում 5-րդ դասարանի դասագրքում «Մաթեմյանների ծնողներն են Ադին և Բուդին, ունեն 3 երեխա՝ Գուդին, Դուբին և Եգին» տեքստում

Գրքերը հերթով գնում են դպրոցներ, մի մասն արդեն դպրոցներում է, մյուս մասն էլ ամսվա ընթացքում կլինի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Տառուսուցումն էլ քայլերի հերթականություն  է պահանջում, վստահեք մեր ուսուցիչներին, վստահաբար նրանք մեր երեխաներին կսովորեցեն տառաճանաչություն»,- նշեց Անդրեասյանը:

Դիտարկմանը, թե մտավախություն չունի՞, որ դպրոցները մեկ ամսով ծրագրից հետ կընկնեն, նախարարը ասաց.

«Ես չեմ կարծում, որ որևէ լուրջ խնդիր ունենք, որովհետև դասագրքերը հասանելի են՝ էլեկտրոնային են, ուսուցիչներն էլ իրազեկված են»:

Լրագրողներից մեկը ճեպազրույցի ընթացքում մեջբերեց հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի Մաթեմատիկա առարկայի դասագրքից մի հատված և ցանկացավ լսել այդ առթիվ նախարարի կարծիքը։

««Մաթեմյանների ծնողներն են Ադին և Բուդին, նրանք ունեն երեք երեխա՝ Գուդին, Դուբին և Եգին», սա նորմա՞լ տեքստ է դասագրքի համար»,- հարցրեց լրագրողը, ինչին ի պատասխան՝ Անդրեասյանն ասաց․ 

«Ինչն է ձեզ մոտ մտահոգություն առաջացնում։ Անունները, գիտեք, մոտեցումը, որ դասագիրքը պետք է երեխայի համար պարզ դառնա, Մաթեմատիկան ամենապռոբլեմատիկ առարկաներից է։ Մեր երեխաները Մաթեմատիկա լավ չեն սովորում, պետք է ձևեր գտնել, որ նրանք սիրեն և սովորեն։ Ինչ վերաբերում է կոնկրետ անվանումներին, ես արտառոց բան չեմ տեսնում»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները