Հայ-ամերիկյան զորավարժությունները պահանջում են խորը վերլուծություն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ նպատակներ է հետապնդում Հայաստանը, և մենք դա կանենք նրա հետ երկխոսության արդյունքում»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան եղել է և կլինի Երևանի մերձավոր գործընկերը, խնդիրներ կարող են լինել, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակներում։
Պեսկովը նաև ասել է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին ազդանշան դեռ չկա։