Wildberries միջազգային առցանց հարթակը նախաձեռնում է նոր միջոցառումներ՝ աջակցելու հայ ձեռներեցներին, որոնք բախվում են շուկայում աճող առցանց մրցակցության հետ։
Ընկերությունը մեկնարկում է անվճար վերապատրաստման ծրագրեր տեղական բիզնեսի ներկայացուցիչների համար, ինչը թույլ կտա նրանց ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ Wildberries հարթակում վաճառք սկսելու և իրենց բիզնեսը ծավալելու համար ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։
Հայ ձեռներեցների համար առաջին վեբինարը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 12։00-ին։
Wildberries-ը նաև կլոր սեղան կանցկացնի բիզնեսի ներկայացուցիչների համար․ մասնագետները կպատասխանեն ձեռներեցներին հուզող հարցերին, նաև աջակցություն կցուցաբերեն առցանց վաճառքը զարգացնելու հարցում։