Հետևեք մեզ։

Հանգամանքները փոքր-ինչ փոփոխվել են․ Պեսկովը պատասխանել է հարցին՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Հայաստանին հնարավոր հարձակման դեպքում

15:51, 11 սեպտեմբեր 2023
Հանգամանքները փոքր-ինչ փոփոխվել են․ Պեսկովը պատասխանել է հարցին՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Հայաստանին հնարավոր հարձակման դեպքում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է հարցին առ այն, թե Ռուսաստանը պատրաստ է պաշտպանելու Հայաստանին իր տարածքի վրա հնարավոր հարձակման դեպքում։

«Եթե մենք խոսում ենք Հայաստանի տարածքի մասին, գիտեք, որ մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում։

Բայց գիտեք նաև, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններում, այնտեղ հանգամանքները փոքր-ինչ փոխվեցին, ուստի դա նույնպես անհրաժեշտ է հաշվի առնել, դա Երեւանի որոշումն էր»,- նշել է Պեսկովը։