«Ալիք» օրաթերթը հայտնում է, որ Իրանի Իսլամական խորհրդարանում երկու հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանի և Ռոբերտ Բեգլարյանի միջնորդությամբ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նամակը կփոխանցվի Իրանի խորհրդարանի նախագահին։
Նշվում է, որ օրեր առաջ Դավիթ Իշխանյանը նամակներ է հղել Իրանի խորհրդարանի, ՌԴ Պետդումայի, Ֆրանսիայի Սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ կոնգրեսի, Եվրախորհրդարանի խոսնակներին։
Արա Շահվերդյանը տեղեկացրել է, որ նամակի մի օրինակ ՀՀ-ում հանձնվել է Իրանի խորհրդարանում Սպահանի և Հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանին։
Արա Շահվերդյանն ընդգծել է նաև, որ հետամուտ են լինելու, որպեսզի Իշխանյանի հղած նամակ-պահանջը Իսլամական խորհրդարանի խոսնակի կողմից հասցեական արձագանք ստանա: