Ռուսական կարմիր խաչի ավտոմեքենան, որը փորձում են անցկացնել Աղդամով, որպես հումանիտար բեռ վերմակներ է բերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Պետրոսյանը, ով Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահության շրջանում ձևավորված հակաճգնաժամային խորհրդի նախագահն էր։
«Մեզ փորձում են նսեմացնել, բայց ցավալին այն է, որ այդ ամենին մասնակից են նաև հայեր…
Հետևությունները թողնում եմ ձեզ»,- գրել է Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի Կարմիր խաչը Ակնա-Ասկերան ճանապարհով Արցախին հումանիտար օգնություն է ուղարկել, սակայն բեռը դեռ Արցախ չի մտել։