Հանդիպում ենք սեպտեմբերի 14-ին՝ մեկնարկելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 18-րդ համերգաշրջանը։
Այս մասին հաղորդում է Հայաստանի Սիմֆոնիկ նվագախումբը։
Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մասնակի բեկանվել է մաեստրո Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։