Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտնում է, որ Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հավելյալ 2 միլիոն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության իրականացման համար։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Գերմանիան հավելյալ 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարածաշրջանում իր կյանքեր փրկող նախագծի համար։ Կարևոր է, որ օգնությունը հիմա տեղ հասնի, դրա համար մենք ձգտում ենք բացել հումանիտար հասանելիությունը»,- ասված է դեսպանության թվիթերյան էջում։