Հետևեք մեզ։

Ադրբեջանի ՊՆ-ն հատում է տրամաբանության սահմանները, լուրը, թե ՊԲ-ն շան վզին ինքնաշեն պայթուցիկ սարք է ամրացրել և ստիպել անցնել ադրբեջանական կողմ, հորինված է․ ՊԲ

18:03, 11 սեպտեմբեր 2023
Ադրբեջանի ՊՆ-ն հատում է տրամաբանության սահմանները, լուրը, թե ՊԲ-ն շան վզին ինքնաշեն պայթուցիկ սարք է ամրացրել և ստիպել անցնել ադրբեջանական կողմ, հորինված է․ ՊԲ

Ադրբեջանի ՊՆ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները։

Ադրբեջանի ՊՆ հրապարակած հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին ժամը 08։30-ի սահմաններում, շան վզին ամրացրել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ստիպել են շանն անցնել ադրբեջանական կողմ և իրականացնել «ահաբեկչական» գործողություն, ամբողջությամբ հորինված է և կեղծիք: