Հետևեք մեզ։

Մենք աջակցում ենք Հայաստանին՝ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի, բայց մենք հաղթելու ենք ձեզ․ խորվաթ երկրպագու (տեսանյութ)

19:04, 11 սեպտեմբեր 2023

Այսօր Երևանում սպասվում է Հայաստան-Խորվաթիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա գտնվելու համար Խորվաթիայից երկրպագուներ են ժամանել Երևան։ Hayastan.news-ն այսօր խաղից առաջ Օպերայի շենքի մոտ հանդիպեց խորվաթ երկրպագուներին, որոնք շատ ուրախ տրամադրություն ունեին և մարտական էին տրամադրված։ Նրանցից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ Զագրեբից հատուկ եկել են Երևան, որ աջակցեն իրենց թիմին և վստահ է՝ Խորվաթիայի հավաքականը հաղթելու է Հայաստանի հավաքականին, բայց և քաղաքական աջակցություն հայտնեց Հայաստանին։ «Մենք աջակցում ենք Հայաստանին՝ ընդդեմ Թուրքիայի, Ադրբեջանի և այլ երկրների, բայց դուք շանս չունեք՝ մենք հաղթելու ենք ձեզ»,-ասաց խորվաթ երկրպագուն։

Մանրամասն՝ տեսանյութում․

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ