Հետևեք մեզ։

Կարմիր խաչը տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին, այդ թվում` Վագիֆ Խաչատրյանին և պահեստազորային Գագիկ Ոսկանյանին. Sputnik Արմենիա

19:26, 11 սեպտեմբեր 2023
Կարմիր խաչը տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին, այդ թվում` Վագիֆ Խաչատրյանին և պահեստազորային Գագիկ Ոսկանյանին.  Sputnik Արմենիա

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նրանց թվում են եղել Հակարիի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանը, օգոստոսին գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանը: Կարմիր խաչի ներկայացուցիչներն ուշադրության կենտրոնում են պահել նաև անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին վերաբերող հարցերը, որոնց մասին, սակայն, կոմիտեի հայաստանյան գրասենյակը մանրամասներ հաղորդել չի կարող:

 

«Մեր հիմնական աշխատանքը կոնֆիդենցիալ է: Միայն կարող եմ հաստատել` դա օգոստոսի վերջի, սեպտեմբերի սկզբի տեսակցության փաստն է, որ պահվող բոլոր հայազգի անձանց մենք հերթական անգամ տեսակցել ենք: Տեսակցությունների շրջանակներում, որոնք առանձնազրույցների տեսքով են ընթացել, տվել ենք հնարավորություն յուրաքանչյուրին կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- նշեց Ամատունին: