Հետևեք մեզ։

Փաշինյանը և Էրդողանն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի

20:08, 11 սեպտեմբեր 2023
Փաշինյանը և Էրդողանն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի:

Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը: 

Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ: