Հետևեք մեզ։

Բրազիլիայի նախագահը չի հասկանում, թե ինչո՞ւ է իր երկիրը ստորագրել Հռոմի ստատուտը

21:12, 11 սեպտեմբեր 2023
Բրազիլիայի նախագահը չի հասկանում, թե ինչո՞ւ է իր երկիրը ստորագրել Հռոմի ստատուտը

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան չի հասկանում, թե ինչո՞ւ է իր երկիրը ստորագրել Հռոմի ստատուտը, որը ստիպում է նրան կատարել Միջազգային քրեական դատարանի որոշումները. «Ես չեմ ասում, որ այս պահին պատրաստվում եմ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից: Ես նույնիսկ չգիտեի, որ նման դատարան կա։ Բայց ես ուզում եմ իմանալ, թե ինչո՞ւ ԱՄՆ-ը չստորագրեց համաձայնագիրը, ինչո՞ւ Հնդկաստանը չստորագրեց համաձայնագիրը, ինչո՞ւ Չինաստանը չստորագրեց համաձայնագիրը, ինչո՞ւ Ռուսաստանը չստորագրեց համաձայնագիրը և Բրազիլիան ստորագրեց։ Ի՞նչը ստիպեց Բրազիլիային անել դա»։