Հետևեք մեզ։

Առաջին զանգը եղել է հենց Ռուսաստանի նախագահին․ Փաշինյանը՝ Պուտինին չզանգելու մասին

22:17, 11 սեպտեմբեր 2023
Առաջին զանգը եղել է հենց Ռուսաստանի նախագահին․ Փաշինյանը՝ Պուտինին չզանգելու մասին

Առաջին զանգը եղել է հենց Ռուսաստանի նախագահին։ Այս մասին Հանրայինի եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է հեռախոսազրույց ունեցել շատ երկրների ղեկավարների հետ, բայց ոչ ՌԴ նախագահի։

«Առաջին զանգերը հենց ՌԴ նախագահին են եղել, վերջերս այս իրավիճակի հետ կապված խոսել եմ ՌԴ նախագահի հետ և մյուսների հետ չեմ խոսել, այդ զանգերի նպատակը, այն գործընկերներին, ովքեր տեղեկացված չեն, կամ որոշ նրբությունների տեղեկացված չեն, նրանց այդ նրբությունները փոխանցելն էր, իսկ ՌԴ նախագահն այս իրավիճակի մասին, վստահաբար, տեղեկացված է։ Օրինակ, Լաչինի միջանցքի ապօրինի փակումն ու հումանիտար ճգնաժամը սկսվում է անցած տարվա դեկտեմբերից, և տասնյակ հեռախոսազանգեր եմ ունեցել ՌԴ նախագահի հետ»։