Հետևեք մեզ։

Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ափսոսում եմ․ Փաշինյան

22:40, 11 սեպտեմբեր 2023
Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ափսոսում եմ․ Փաշինյան

Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ափսոսում եմ, կարող եմ ասել, որ աշխատանքային ողջ ընթացքում մեր միջև եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ և փոխըմբռնում, կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե ինչո՞ւ չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին, Փաշինյանն ասաց․«Կարծում եմ, իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ, շատ ծանր պարտականություն է դրած նրա վրա և մեր դիրքորոշումները և մոտեցումները միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու և չհակադրելու տրամաբանությամբ պետք է առաջնորդել, նաև հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու առումով։

Մենք չպետք է թույլ տանք, որ ավելորդ քաղաքականակացմամբ հարցի հումանիտար էությունը ձևափոխվի քաղաքականի։ Մեր մոտեցումները բխում են այդ տրամաբանությունից»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև շփումը պահպանվում է։