Հետևեք մեզ։

Այս ժամին՝ տասնմեկն է, ես վարչապետի պարտականություններ չեմ կատարում․ Փաշինյան

23:16, 11 սեպտեմբեր 2023
Այս ժամին՝ տասնմեկն է, ես վարչապետի պարտականություններ չեմ կատարում․ Փաշինյան

Այսօր Հանրային հեռուստաընկերության հյուրը Նիկոլ Փաշինյանն էր, ում ժամը 22։00-ին ներկայացնելիս հաղորդավար Պետրոս Ղազարյանն ասաց՝ հյուրը ՀՀ վարչապետն է։

Հարցազրույցի սկզբում Նիկոլ Փաշինյանը խոսեց աշխարհաքաղաքական հարցերի, սահմանային լարվածության մասին, այնուհետև անցավ Հայկ Մարությանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուն, և մի քանի անգամ կոչ արեց ընտրել Ավինյանին, ասաց, թե որ թիվն է Ավինյանի թիվը քվեաթերթիկում, հայտնեց իր վստահությունը և այլն։

Բայց, քանի որ ակնհայտ էր, որ դա քարոզչություն է, միանգամից պատասխանը ստանալ փորձվեց Փաշինյանից։ Հարցին, թե  չի՞ կարծում, որ վաղը հենց իրեն կմեղադրեն քարոզչության և հակաքարոզչություն անելու մեջ, Փաշինյանն ասաց՝ ես դրա իրավունքը չունե՞մ։

 

«Ես՝ որպես ՔՊ վարչության նախագահ, որը մասնակցում է ընտրություններին, այս ժամին՝ տասնմեկն է, ես վարչապետի պարտականություններ չեմ կատարում, և այդ է պատճառը, որ այս ժամին է հարցազրույցը, որովհետև մեր պետական մարմիններից, այդ թվում ԿԸՀ-ից խիստ զգուշացումներ ենք ստացել, որ օրենսդրությանը խախտող գործողություն չանենք։ Օգտվելով առիթից կոչ եմ անում քվեարկել Ավինյանի օգտին»,-ասաց Փաշինյանը։