Շատ բարդ խաղ էր: Ունեցանք լավ պահեր, բայց բաց թողեցինք մեր շանսերը։ Շնորհավորում եմ նաև Հայաստանի հավաքականին, քանի որ 5 հիանալի խաղ եք անցկացրել, երբեք չեք հանձնվել: Ամեն դեպքում, մենք ավելի փորձառու ենք: Հուսով եմ՝ կշարունակեք այսպես ու միասին մենք կորակավորվենք Եվրո-2024-ին: Շատ լավ հանդիպում էր, շնորհակալ եմ ձեր հյուրընկալության համար։
Այս մասին Հայաստան-Խորվաթիա հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը։
Նա նշել է, որ իր ղեկավարած հավաքականը աշխարհի բրոնզե մեդալակիր է, իրենք ձգտում են բոլոր խաղերին առավելության հասնել և խմբից դուրս գալ առաջին տեղով։
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի տղաներին, մրցակցի մարզիչն ասաց, որ լավագույնը Հայաստանի հավաքականի դարպասապահն էր։
Նա առանձնացրեց նաև Իվուին, նշեց, որ Տիկնիզյանը ևս մեծ վտանգ էր իրենից ներկայացնում։