Հետևեք մեզ։

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ

01:27, 12 սեպտեմբեր 2023
Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 11-ին` ժամը 22։00-22:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: