Հետևեք մեզ։

Թուրքիան Ռուսաստան ամենաշատ ապրանքներ ներմուծող երկրորդ երկիրն է, ներմուծման ծավալները 2023-ին աճել են 60%-ով

09:59, 12 սեպտեմբեր 2023
Թուրքիան Ռուսաստան ամենաշատ ապրանքներ ներմուծող երկրորդ երկիրն է, ներմուծման ծավալները 2023-ին աճել են 60%-ով

Թուրքիան Ռուսաստան ամենաշատ ապրանքներ ներմուծող երկրորդ երկիրն է, ներմուծման ծավալները 2023 թվականին աճել են 60%-ով։ Այս մասին հայտարարել է Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը՝ «Известия»-ին տված հարցազրույցում։

 

«Այս տարի Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունն աճում է, ներմուծումն ավելացել է 60 տոկոսով։ Մենք Թուրքիայի հետ ունենք պարզեցված մաքսային ընթացակարգ»,- ասել է նա:

 

Դավիդովը պարզաբանել է, որ Ռուսաստան ներմուծման ծավալներով առաջատարը Չինաստանն է։