Հետևեք մեզ։

ՌԴ-ում 170 մարդ տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել բաց տարածքում` գետնին (լուսանկարներ)

10:10, 12 սեպտեմբեր 2023
ՌԴ-ում 170 մարդ տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել բաց տարածքում` գետնին (լուսանկարներ)

Սեպտեմբերի 12-ին Նովոսիբիրսկի մարզի Ուբինսկի շրջանում արտակարգ վայրէջք է կատարել Ural Airlines ավիաընկերության Airbus A320 մարդատար ինքնաթիռը, որում եղել է 170 մարդ, այդ թվում՝ 23 երեխա։ Ինքնաթիռն իրականացնում էր Սոչի-Օմսկ չվերթը։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 9.44-ին։

 

Արեւմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը հետաքննություն է անցկացնում։ Հաղորդվում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել գետնին Նովոսիբիրսկի մարզի Ուբինսկի շրջանի Կամենկա գյուղի մոտ։ Ավիացիոն միջադեպի վայր են ուղարկվել ՌԴ ԱԻՆ Նովոսիբիրսկի շրջանի գլխավոր տնօրինության օպերատիվ և օդային խմբերը։

 

Ինքնաթիռի ուղեւորները ժամանակավորապես կտեղակայվեն տեղի հանգստի կենտրոնում։

 

Արտակարգ ծառայությունները հայտնում են, որ տուժածներ չկան։

 

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ է ունեցել և ուղարկվել է Նովոսիբիրսկի այլընտրանքային օդանավակայան։ Սակայն օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել բաց տարածքում:

 

Ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառը հիդրավլիկ համակարգի խափանումն է եղել։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայությանը։ Թարմացված տվյալների համաձայն՝ թռիչքի ընթացքում հիդրավլիկ հեղուկի մակարդակը կտրուկ իջել է։