Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ համաձայնել է Լաչինի և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է պայմաններ ստեղծել ԿԽՄԿ-ով բեռների փոխադրման համար՝ հետևելով սահմանային և մաքսային ընթացակարգերին Լաչինի սահմանային կետում՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին զուգահեռ», - ընդգծել է մամուլի քարտուղարը։ .