Հետևեք մեզ։

Հայաստան-Խորվաթիա հանդիպման ընթացքում 3 անձ ձերբակալվել է

11:57, 12 սեպտեմբեր 2023
Հայաստան-Խորվաթիա հանդիպման ընթացքում 3 անձ ձերբակալվել է

Նախօրեին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպման 33-րդ րոպեին տրիբունաներում հրմշտոց է տեղի ունեցել։

Ոստիկանությունից հայտնում են, որ 3 անձ ձերբակալվել է։

«Ոստիկանության ծառայողները մարզադաշտի տարածքից ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի և ներկայացվել են Քննչական կոմիտե»,-տեղեկացնում են ոստիկանությունից։