Հետևեք մեզ։

Որևէ մեկն իրավունք չունի այլոց ճակատագիրը որոշել, Արցախի նախագահից և ԱԺ նախագահից պահանջել եմ հումանիտար միջանցք․ Տիգրան Պետրոսյան

12:32, 12 սեպտեմբեր 2023
Որևէ մեկն իրավունք չունի այլոց ճակատագիրը որոշել, Արցախի նախագահից և ԱԺ նախագահից պահանջել եմ հումանիտար միջանցք․ Տիգրան Պետրոսյան

Տիգրան Պետրոսյանը, ով զբաղեցնում էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ձևավորված հակաճգնաժամային խորհրդի նախագահի պաշտոնը, ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահի և ԱԺ նախագահի հետ։

 

«Այսօր առավոտյան երկու հանդիպում ունեցա՝ սկզբից զրուցեցի Դավիթ Իշխանյանի հետ, հետո գնացի զրուցեցի Սամվել Շահրամանյանի հետ։


 
Հաշվի առնելով ստեղծված ծանրագույն վիճակը, հաշվի առնելով Արցախի ժողովրդին նսեմացնելուն ուղղված կոնկրետ ծրագիրը, հաշվի առնելով վերջին ներքաղաքական խաղերը, երկուսից էլ նույն բանն եմ պահանջել՝ անհապաղ ձեռնարկել քայլեր՝ հումանիտար միջանցք տրամադրելու ուղղությամբ։


 
Այս իրականության պայմաններում որևէ մեկն իրավունք չունի այլոց տեղը որոշել նրանց ճակատագիրը…»: