Վստահ եմ, որ հետևում եք Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն, օգտվելով առիթից, անձամբ եմ ուզում ձեզ պատմել ներկա իրավիճակի մասին: Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն վարդանյանը.
«Նախագահի փոփոխությունը, թեև հանկարծակի, սակայն անսպասելի չէր՝ հաշվի առնելով մարդկանց հիասթափությունն ու անվստահությունը: Հուսով եմ, որ նոր ղեկավարությունը, կկարողանա վերականգնել Արցախի հուսալքված եւ ընչազուրկ հասարակության վստահությունը՝ ապացուցելով, որ կարող է ստանձնել երկրի ղեկը՝ մինչև խնդրին լուծում գտնելը:
Ինչ վերաբերում է մեր աշխատանքին, պետք է ասեմ, որ ձեր հսկայական աջակցության շնորհիվ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը վերախմբավորվեց՝ ջանքերն ուղղելով Արցախի բնակչությանը հրատապ օգնություն տրամադրելուն: Չնայած լիակատար շրջափակմանն ու ապրանքների կամ մարդկանց տեղաշարժի բացակայությանը՝ բանկերը դեռևս աշխատում են՝ պահպանելով դրամային հոսքը։ Տեղեկացեմ, որ ֆինանսական ռեսուրսներն ուղղվել են տեղական արտադրողին և արհեստագործությանը՝ օգնելով մարդկանց փոքր-ինչ մեղմել իրավիճակը: Էլեկտրական ավտոմեքենաներով, որ կարողացել ենք ձեռք բերել, հղի կանանց, երեխաներին, հաշմանդամներին ու տարեցներին տեղափոխում ենք բուժհաստատություններ: Ձիաքարշ սայլերը մեզ հնարավորություն են տալիս գյուղական շրջաններից ապրանք հասցնել բարեգործական երկու ճաշարաններ, որոնք գործարկել ենք կարիքավոր մարդկանց համար: Դրանք հնարավորություն են տալիս նրանց օրը գոնե մեկ անգամ համապատասխան սնունդ ստանալ: Անվճար սննդի պահանջարկն օրեցօր աճում է, և ինձ ցավ է պատճառում տեսնել օրեցօր աճող հերթերը և այն, որ ինչ-որ մեկին կարող է կերակուր չհասնել: Սա այն չէ, ինչ մենք ակնկալում էինք տեսնել 21-րդ դարում:
Հավանաբար տեղյակ եք, որ մի քանի գործընկեր կազմակերպությունների հետ մենք ստեղծել ենք Արցախի անվտանգության և զարգացման ճակատ հասարակական շարժումը, որպեսզի միավորենք մեր ուժերը և կարողանանք հետևողական մոտեցում ու դիրքորոշում ձևավորել արցախահայության համար ավելի լավ ապագա կերտելու գործում: Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրանում է Ճակատի ստեղծման 100-րդ օրը, և մենք վճռական ենք մեր գործողություններում՝ ստեղծված իրավիճակում լուծում գտնելու հարցում:
Շնորհակալ եմ Արցախի և իմ կողքին լինելու համար։
Խնդրում ենք հետևել զարգացումներին և օգնել մեզ, որ աշխարհը նույնպես տեղյակ լինի իրադարձությունների զարգացմանը»: