Հետևեք մեզ։

Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Երևանը, Ալիևն ինձ ասում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս խնդիր չէ, այն լուծված է․ Պուտին

12:42, 12 սեպտեմբեր 2023
Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Երևանը, Ալիևն ինձ ասում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս խնդիր չէ, այն լուծված է․ Պուտին

 Հայաստանի ղեկավարությունն, ըստ էությա,ն ճանաչեց Ադրբեջանի  իշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Այս մասին ասել է ՌԴ նապագահ Վլադիմիր Պուտինը։

«Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Երևանը»-, նշել է ՌԴ նախագահը։

Ինչպես նշել է Պուտինը, այժմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն ուղղակիորեն ասում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս խնդիր չէ, այն լուծված է։

 

«Հայաստանի ղեկավարությունն այս մասին հրապարակավ հայտարարել է՝ մինչ 1991-ը գոյություն ունեցող ամբողջ տարածքը համարելով Ադրբեջանի ՍՍՀ-ի շրջանակում և հայտարարելով թիվ, որում ներառված է նաև բուն Ղարաբաղի տարածքը: Դա արդեն իրողություն է: Չէ՞ որ դա մեր որոշումը չէ, դա ներկայիս ՀՀ ղեկավարության որոշումն է», -ասել է Պուտինը։

Տեսանյութն` այստեղ

Վերլուծական