Հետևեք մեզ։

Ուկրաինան, իհարկե, արդյունքներ չունի, ունի մեծ կորուստներ՝ 71,5 հազար մարդ․ Պուտին

13:29, 12 սեպտեմբեր 2023
Ուկրաինան, իհարկե, արդյունքներ չունի, ունի մեծ կորուստներ՝ 71,5 հազար մարդ․ Պուտին

Եթե Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, ապա թող չեղյալ համարեն Զելենսկու՝ իրենց արգելքի մասին հրամանագիրը։ Ինչպե՞ս կարող ենք դադարեցնել ռազմական գործողությունները, եթե կա հակահարձակում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախաագհ Վլադիմիր Պուտինը։


Պուտինը նշել է, որ հակահարձակման սկզբից ի վեր Ուկրաինան կորցրել է 71,5 հազար մարդ։ 

 

«Ուկրաինան, այսպես կոչված, հակահարձակում է անցկացնում, արդյունք, իհարկե, չկա։ Մեծ կորուստներ կան»,- նշել է ՌԴ նախագահը։

 

Ուկրաինայի զինված ուժերը, նրա խոսքով, կորցրել են նաև 543 տանկ և տարբեր դասերի գրեթե 18 հազար զրահամեքենա։

 

««Հետևաբար, տպավորություն է ստեղծվում, որ նրանք ցանկանում են հնարավորինս կծել այն, ինչ կարող են, և հետո, երբ բոլոր ռեսուրսները, մարդկային ռեսուրսները, տեխնիկան, զինամթերքը մոտ կլինեն զրոյի, նրանք կհասնեն ռազմական գործողությունների դադարեցմանը՝ ասելով, թե մենք վաղուց ասում ենք, թե բանակցություններ ենք ուզում»,- նշել է Պուտինը։


Նա նշել է նաև, թե երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այդ զինվորներն իրենց մարդիկ չեն, երբ նրանց նետում են մարտի։