Հետևեք մեզ։

Դեռ միջնադարից Ռուսաստանը համարում են չարի կայսրություն․ Պուտին

13:33, 12 սեպտեմբեր 2023
Դեռ միջնադարից Ռուսաստանը համարում են չարի կայսրություն․ Պուտին

Ռուսաստանը սկսեց չարի կայսրություն համարվել, քանի որ այն զարգանում և հզորանում էր, դա սկիզբ է առել միջնադարից։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

«Երբ աշխարհաքաղաքական առճակատումը չստացվեց, նրանք սկսեցին տարբեր գործիքներ փնտրել մեր երկիրը որպես չարի կայսրություն ներկայացնելու համար։ Գործնականում դա շարունակվում էր միջնադարից, իսկ գուցե նաև ավելի վաղ։ 

 

Հենց որ Ռուսաստանը հզորացավ, այն դարձավ իրական աշխարհաքաղաքական մրցակից, անմիջապես սկսվեց Ռուսաստանին զսպելու քաղաքականությունը», - ասել է Պուտինը։