Երևանում՝
Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-14-ին, 16-17-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը կնվազի ևս 3-6 աստիճանով, 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։