Հետևեք մեզ։

ԵՄ դիտորդական առաքելությունը գրասենյակ է բացել Իջևանում

14:24, 12 սեպտեմբեր 2023
ԵՄ դիտորդական առաքելությունը գրասենյակ է բացել Իջևանում

ԵՄ դիտորդական առաքելությունը Տավուշում՝ Իջևանում, գրասենյակ է բացել: Այս մասին տեղեկանում ենք Առաքելության թվիթերյան գրառումից։

 

Բացմանը ներկա են եղել ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որոնք միասին կտրել են Տավուշում գրասենյակի բացման ժապավենը։