Հետևեք մեզ։

Ես կարծում եմ՝ ՀՀ ամեն մի քաղաքացու արյուն պետք է թանկ լինի Հայաստանի ԱԺ պատգամավորի համար․ ՔՊ-ականը՝ Հայկ Մամիջանյանին

15:55, 12 սեպտեմբեր 2023
Ես կարծում եմ՝ ՀՀ ամեն մի քաղաքացու արյուն պետք է թանկ լինի Հայաստանի ԱԺ պատգամավորի համար․ ՔՊ-ականը՝ Հայկ Մամիջանյանին

Լրահոսում աչքովս ընկավ, որ ԱԺ պատգամավորներից մեկը ԱԺ միջանցքներերից  ճեպազրույց էր տալիս և բացի այն, որ ինչ-որ խորհրդավորություն էր հաղորդում իր խոսքերին,  փորձում էր նաև երկիմաստություն մտցնել, խորիմաստ դեմքով ինչ-որ բաներ էր ակնարկում ժողովրդին, նա չխորժեց հանդես գալ բռնության կոչով՝ ասելով, որ արյամբ է փոխվելու Երևանը:

Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը․

«Պարոն պատգամավոր, ո՞ւմ արյամբ եք պատրաստվում փոփոխություն անել, արդյոք ՀՀ քաղաքացին ձեզ համար ռեսո՞ւրս է ընդամենը` ձեր անձնական շահն ու նկրտումները իրականություն դարձնելու համար:

Ես կարծում եմ՝ ՀՀ ամեն մի քաղաքացու արյուն պետք է թանկ լինի Հայաստանի ԱԺ պատգամավորի համար: Ես հասկանում եմ ձեր աշխատելաոճը, ապրելաոճը՝ կեղտոտ ջրում ձուկ որսալու, դրա համար ձեր բոլոր խոսափողերը միացված են, տարբեր մարդիկ տարբեր հարցազրույցներ ու ճեպազրույցներ են տալիս»,-ասաց ՔՊ-ականը։