Հետևեք մեզ։

Հայ ազգը ինչից ուրախանում է, Փաշինյանը դրա վերաբերյալ ափսոսանք է հայտնում․ Հայկ Մամիջանյան

15:59, 12 սեպտեմբեր 2023
Հայ ազգը ինչից ուրախանում է, Փաշինյանը դրա վերաբերյալ ափսոսանք է հայտնում․ Հայկ Մամիջանյան

Նորմալ է, որ նա ափսոսանք հայտնեց, որ Արայիկ Հարությունյանը հեռացավ, սովորաբար, հայ ազգը ինչից ուրախանում է, Փաշինյանը դրա վերաբերյալ ափսոսանք է հայտնում, դա ակնհայտ է, այդպես էլ պիտի լիներ:

Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքն ափսոսանք է հայտնում, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել․

Նրա ընտրությամբ Հայաստանի իշխանությունը ոգևորված կլինի, երբ ադրբեջանական կամ թուրքական բանակը տեսնի Երևանի մատույցներում: Արցախը պիտի դիմանա, մինչև Երևանը փոխի: Այլ տարբերակ երկու հայկական պետությունների գոյության չունի: Երևանը փոխվելու է հայրենասերների քրտինքով, եթե Փաշինյանը անմտություն անի, նաև արյամբ: Ես վստահ եմ, որ հայրենիքի գոյությունը, ապագան արժանի է ցանկացած զոհողության»։