Հետևեք մեզ։

Հուլիսի 25-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ, Լաչինի և Աղդամի զուգահեռ ապաշրջափակման սխեմա է մշակվել․ Զախարովա

16:47, 12 սեպտեմբեր 2023
Հուլիսի 25-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ, Լաչինի և Աղդամի զուգահեռ ապաշրջափակման սխեմա է մշակվել․ Զախարովա

Ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը։  Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ.Լավրովի նախաձեռնությամբ, հուլիսի 25-ին, Մոսկվայու՝մ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ, Լաչինի և Աղդամի զուգահեռ ապաշրջափակման սխեմա է մշակվել։ Երթուղիները մշակվել են բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ։ Հաշվի առնելով դիրքորոշումների զգալի տարբերությունը և փոխադարձ անվստահության բարձր մակարդակը՝ այս աշխատանքը հեշտ չի ընթացել։

Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

 

Ռուսական կողմը նշել է, որ որպես առաջին քայլ՝ սեպտեմբերի 12-ին. «Ռուսական Կարմիր Խաչ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության միջոցով տարածաշրջան է հասցվել մարդասիրական օգնության խմբաքանակ։ Շուրջ 15 տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ են նվիրաբերվել օգնության կարիք ունեցող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Ակնկալում ենք, որ, հաշվի առնելով նախկինում ձեռք բերված փոխըմբռնումը, մոտ ապագայում Ակնայի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, որից հետո երկու ուղղություններով էլ կանոնավոր կերպով հումանիտար օգնություն կհասնի տարածաշրջան։

 

«Հուսով ենք, որ այս կերպ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը կկայունանա և տեղի բնակչության բնականոն գործունեությունը կվերականգնվի։ Սա, իր հերթին, պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու և 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի համալիր իրականացման ռիթմիկ աշխատանքը վերսկսելու համար»,- ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։