Հետևեք մեզ։

16 տարեկան երեխա է ձերբակալվել Աթաթուրքի արձանի վրա ներկով վիրավորանքներ գրելու և որոշ հատված ներկով պատելու համար

17:19, 12 սեպտեմբեր 2023
16 տարեկան երեխա է ձերբակալվել Աթաթուրքի արձանի վրա ներկով վիրավորանքներ գրելու և որոշ հատված ներկով պատելու համար

Թուրքիայի հարավ-աևմուտքում գտնվող Իզմիր նահանգի Քեմփալաշայի շրջանում կանգնեցված Թուրքիայի Հանրապետության հիմնադրի՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանին վնաս է հասցվել, գրում է Ermenihaber-ը։

 

Մասնավորապես նշվում է, որ 16 տարեկան երեխա է ձերբակալվել Աթաթուրքի արձանի վրա ներկով վիրավորական արտահայտություններ գրելու և որոշ հատված ներկով պատելու համար:

 

Երեխան նախ բերման է ենթարկվել ոստկանական բաժանմունք, ապա՝ կալանավորվել: Ավելի ուշ արձանը բերվել է իր հին տեսքին: