Երեկ Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում (Գյումրու նախկին ծննդատանը) լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում նահատակված Սառնաղբյուրի բնակիչ Գառնիկ Խաչատրյանի եղբայրը, որին անվանել են Գառնիկ։
Գյումրիի բժշկական կենտրոնից հայտնում են, որ փոքրիկը ծնվել է 3 կիլոգրամ քաշով։ Ինչպես ասում են հարազատները, նա անչափ նման է իր հերոս եղբորը՝ սև աչքերով, հայացքով։