Հետևեք մեզ։

ԵԽԽՎ հանձնաժողովը որոշել է դիմել բյուրոյին՝ հրատապ ընթացակարգով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի շուրջ քննարկում կազմակերպելու հարցով

21:29, 12 սեպտեմբեր 2023
ԵԽԽՎ հանձնաժողովը որոշել է դիմել բյուրոյին՝ հրատապ ընթացակարգով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի շուրջ քննարկում կազմակերպելու հարցով

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել դիմել ԵԽԽՎ բյուրոյին։ Գրել է «Լուրերը»։

 

Հանձնաժողովն առաջարկել է․

 

․հրատապ ընթացակարգով կազմակերպել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի հարցի քննարկում ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում,

 

․ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (Մոնիտորինգի) և Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովներում կազմակերպել հրատապ կարգով համատեղ լսումներ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։