Հետևեք մեզ։

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի թունելում վթար է տեղի ունեցել․ կան տուժածներ (լուսանկարներ)

23:07, 12 սեպտեմբեր 2023
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի թունելում վթար է տեղի ունեցել․ կան տուժածներ (լուսանկարներ)
 
Սեպտեմբերի 12-ին, ժամը 13։38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի երկրորդ թունելի միջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 23-րդ կմ-ին՝ թունելում, բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Renault» (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1983 թ.) մակնիշի ավտոմեքենան. թունելը երկկողմանի փակ է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Թ. Մ.-ն (ծնված 1978 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ա. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Թ. Մ.-ինը՝ բավարար։
 
Փրկարարները հոսանքազրկել են «Renault» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։