Ներկայացվել են iPhone 15-ը, որն ունի Dynamic Island կտրվածք, ինչպես iPhone 14 Pro-ն: iPhone 15 Pro-ը Titanium դիզայնով է, սա Apple-ի պատմության մեջ ամենաթեթև սմարթֆոնն է:
Apple-ը, ինչպես և սպասվում էր, փոքրացրել է էկրանի շրջանակը։ iPhone 15 Pro-ի էկրանի անկյունագիծը 6,1 դյույմ է։ iPhone 15 Pro Max-ն ունի 6,7 դյույմանոց էկրան։
Apple-ը հայտնել է, որ 5-րդ կարգի տիտանը, որն օգտագործվել է սմարթֆոնների շրջանակի համար, օգտագործում է նաև ՆԱՍԱ-ն։ Նոր սմարթֆոնները հանել են դասական ձայնային ռեժիմի անջատիչը՝ այն փոխարինելով կոճակով։ Այն կարող է իրականացնել մի շարք գործողություններ։
Նոր սմարթֆոնները ստացել են մեկ չիպով Apple A17 Bionic համակարգ՝ 6 միջուկային պրոցեսորով և նոր գրաֆիկական միջուկով։ Neural Engine-ը արհեստական ինտելեկտի կիրառություններում դարձել է երկու անգամ ավելի արագ:
iPhone 15 Pro-ն, ինչպես Apple-ն է պնդում, ունի ընկերության պատմության լավագույն տեսախցիկը։ 48 մեգապիքսել է, բայց սա ավելի ժամանակակից է, ավելի մեծ սենսորով։ Իհարկե, գիշերային լուսանկարչությունը կրկին բարելավվել է, հատկապես, երբ օգտագործվում է դիմանկարային ռեժիմ: SmartHDR-ն ավելի իրատեսական է աշխատում:
iPhone 15 Pro-ի և iPhone 15 Pro Max-ի 128 ԳԲ տարբերակների գները կազմում են $1000 և $1200: Նախնական պատվերները սկսվում են ուրբաթ օրը, իսկ վաճառքը` սեպտեմբերի 22-ին: