Հետևեք մեզ։

Վոլգոգրադի մարզում Су-24 ռազմական ինքնաթիռ է կործանվել

23:42, 12 սեպտեմբեր 2023
Վոլգոգրադի մարզում Су-24 ռազմական ինքնաթիռ է կործանվել

Վոլգոգրադի մարզում կործանվել է Су-24 ռազմական ինքնաթիռը։ Ինքնաթիռում անձնակազմի երկու անդամ է եղել։ Վթարի պատճառները հետաքննվում են։ Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայությունները, իրականացվում են որոնողական աշխատանքներ։  Այս մասին հայտնում է  Baza տելեգրամյան ալիքը։  

Ինքնաթիռը ուսումնամարզական թռիչք էր կատարում և առանց զինամթերքի էր։  Հաղորդվում է, որ ինքնաթիռն անհետացել է ռադարներից թռիչքից անմիջապես հետո:

Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սու-24-ի կործանումը Վոլգոգրադի մարզում։ Ինքնաթիռը կործանվել է պլանային ուսումնական թռիչքի ժամանակ, թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի, իսկ ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում։