Հետևեք մեզ։

Ջորջ Բուշը զարմացել է, երբ իմացել է, որ Եվգենի Պրիգոժինը տարիներ առաջ իրեն սպասարկել է Պուտինի հետ ընթրիքի ժամանակ․ The Washington Post

23:57, 12 սեպտեմբեր 2023
Ջորջ Բուշը զարմացել է, երբ իմացել է, որ Եվգենի Պրիգոժինը տարիներ առաջ իրեն սպասարկել է Պուտինի հետ ընթրիքի ժամանակ․ The Washington Post

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը զարմացել է, երբ իմացել է, որ Եվգենի Պրիգոժինը շատ տարիներ առաջ իրեն սպասարկել է Պուտինի հետ ընթրիքի ժամանակ։ Հայտնում է The Washington Post-ը։

Կոնֆերանսի ժամանակ 77-ամյա Բուշին հարցրել են, թե արդյոք նա շոկի մեջ է եղել՝ իմանալով Պրիգոժինի  ավիավթարից զոհվելու մասին:

«Ոչ», - պատասխանելէ Բուշը: «Ինձ ցնցողն այն է, որ օրերս ես տեսա Սանկտ Պետերբուրգում G8-ի գագաթնաժողովի լուսանկարը, որտեղ նա այն տղան էր, ով ինձ սնունդ էր մատուցում: Նա Պուտինի խոհարարն էր»:

ԱՄՆ 43-րդ նախագահը հավելել է, որ չի հիշում Պրիգոժինի հետ հանդիպման մանրամասները, սակայն կատակել է. «Ես միայն գիտեմ, որ ողջ եմ մնացել»։