Հետևեք մեզ։

Մի հատ պուճուր խնդիր եք գտնում, կեղտոտ հատված, ասում եք՝ հինգ տարի է չեք մաքրել․ ՔՊ-ական փոխքաղաքապետն՝ ՀՀ հիմնադիր Արամ Մանուկյանի տան տարածքի մասին

01:11, 13 սեպտեմբեր 2023
Մի հատ պուճուր խնդիր եք գտնում, կեղտոտ հատված, ասում եք՝ հինգ տարի է չեք մաքրել․ ՔՊ-ական փոխքաղաքապետն՝  ՀՀ հիմնադիր Արամ Մանուկյանի տան տարածքի մասին

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 22:00-ին, Հանրայինի ուղիղ եթերում մեկնարկել էր Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների առաջին հեռուստաբանավեճը, որին մասնակցում էր 13 ուժ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնում էր փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Մեսրոպ Առաքելյանը   հիշեցրեց, որ Երևանի կարևոր ծրագրերից մեկը «Հին Երևան» նախագիծն է, որը 18 տարի է, իսկ 3-րդ իշխանության օրոք ընդհանրապես չի իրականացվում, որտեղ խորհրդանշական բան կա․ «Պատի վրա ցուցանակ է՝ «Այս տանն ապրել է Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը», ու նայում ես, ներեցեք, աղբանոց է։ Երկու հարց, որից մեկի պատասխանը չեմ ակնկալում, թե հինգ տարի է ինչ քայլեր են իրականացվել «Հին Երևանի» նախագծի մասով, գոնե այդ հատվածը մաքրել կարելի՞ էր»:

ՔՊ-ական փոխքաղաքապետն ասաց, որ ավելի լավ սանմաքրում կարելի է իրականացնել․ «Ես հասկանում եմ ձեր տակտիկան, դուք 1 միլիոնանոց քաղաքում գնում՝ մի հատ պուճուր խնդիր եք գտնում, կոնկրետ կեղտոտ հատված, ասում եք՝ հինգ տարի է չեք մաքրել»։

Առաքելյանը հակադրաձեց, ասելով՝ խոսքը պատմամշակութային կողթողի մասին է։

Քանդված ու անուշադրության մատնված վայրը չմաքրելն էլ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը ՔՊ-ականին հուշեց, թե գուցե սեփականաշնորհված հատված է, և չեն կարող մաքրել, ինչին ի պատասխան ՔՊ-ական Գրիգորյանն ասաց, որ հանրային նշանակություն ունեցող է, մաքրում են։