Սեպտեմբերի 10-ին «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 39-ամյա Արմինե Մ.-ն, իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 17-ամյա Աշոտ Յ.-ն, հաղորդում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ այդ օրը ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 72-ամյա Աշոտ Դ -ն իր վարած «Zhong Tong» մակնիշի մարդատար ավտոբուսով Էրեբունի և Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել նշված անձանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Կայքի տեղեկություններով՝ Աշոտ Դ.-ն աշխատում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում որպես վարորդ, ավտոբուսն էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։