Հետևեք մեզ։

«Ռուսաստանը սուրբ պայքարի է ելել իր անվտանգությունը պաշտպանելու համար». Կիմ Չեն Ընը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին (տեսանյութ)

10:12, 13 սեպտեմբեր 2023
«Ռուսաստանը սուրբ պայքարի է ելել իր անվտանգությունը պաշտպանելու համար». Կիմ Չեն Ընը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին (տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընըհանդիպել են Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայանում։

 

Կիմ Չեն Ընին դիմավորել են Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ միջկառավարական հանձնաժողովի ղեկավար, բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարար Ալեքսանդր Կոզլովը և ՌԴ ԱԳՆ պետական ​​արարողակարգի բաժնի տնօրեն Իգոր Բոգդաշևը։

 

 

«Շնորհակալություն մեզ հրավիրելու և ջերմ ընդունելու համար՝ չնայած ձեր զբաղված գրաֆիկին», - ասել է Ընը՝ Պուտինի հետ «Վոստոչնի» տիեզերակայանում հանդիպման ժամանակ։

 

Ռուսաստանի նախագահը ասել է, որ շատ ուրախ է կրկին հանդիպել ԿԺԴՀ ղեկավարին։

 

«Շատ ուրախ եմ ձեզ տեսնել, մանավանդ որ նման միջոցառումներ են եղել՝ հանրապետության հիմնադրման 75-ամյակը, Ազատագրական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը, դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակը»,- ասել է Պուտինը։

 

Կիմ Չեն Ընը վստահություն է հայտնել, որ Պուտինի հետ իր բանակցությունները կօգնեն երկրներիմիջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել։

 

«Հյուսիսային Կորեան աջակցում է Պուտինի բոլոր որոշումներին»,- ասել է նա և անդրադառնալով Ուկրաինայի դեմ ՌԴ գործողություններին, հավելել, որ «Ռուսաստանը սուրբ պայքարի է ելել իր անվտանգությունը պաշտպանելու համար»։

 

Տեսանյութերը՝ Hayastan.news-ի թելեգրամյան ալիքում։