Ռուսաստանը չէր, որ ճանաչեց Ադրբեջանի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դաարեց Հայաստանի ղեկավարությունը։ Իրենց՝ Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես կարձագանքի սրան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պետք չէ Երեւանում կայացված որոշումների մեղքն ու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Ռուսաստանում թշնամի փնտրելու կարիք չկա. Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամի չի եղել և չի լինի, երբեք չի լինի»,- ասել է Զախարովան։
Զախարովան նշել է, թե ռուսական կողմը շատ հաճախ նույնիսկ այդքան ուշադրություն չի դարձրել տոնայնությանը և վիրավորական բաներին, կոպտությանը, որը եղել է։
«Բայց այն, որ դրանք հիմնված էին կեղծիքի, անճշտության կամ փաստերը իրենց պատկերացմամբ փոխելու փորձի վրա, առաջացրեց մեր արձագանքը, ինչի պատճառով էլդեսպանը հրավիրվեց ԱԳՆ»։